Ներքին 3 տարի առաջ - 00:18 10-10-2023

Խոշոր հրդեհ Աբովյանում. շենքից տարհանել են 70 քաղաքացու, որից 25-ը երեխաներ են․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի էլեկտրահաշվիչիների տուփից:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները, պարեկները և ոստիկանները նշված շենքից տարհանել են 70 քաղաքացու, որոնցից 25-ը երեխաներ են:

Շտապօգնության բժիշկները 6 քաղաքացու տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Նրանք ոչ թե այրվածքներ են ստացել, այլ՝ ծխահարվել են:

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Այս պահին ամբողջ շենքում դադարեցվել է գազամատակարարումը և և հոսանքազրկվել է շենքը:

Կան նաև տեղեկություններ, որ հրդեհը տեղի է ունեցել 4-րդ հարկի 16-րդ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից գազի արտահոսքից, սակայն դա վարկած է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև 3 կգ-անոց գազաբալոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել