Անկլավները` նվեր Ադրբեջանին. Փաշինյա՞նն է ստում, թե՞ Արայիկ Հարությունյանը
copy image url

Անկլավները` նվեր Ադրբեջանին. Փաշինյա՞նն է ստում, թե՞ Արայիկ Հարությունյանը

Ներքին 1 տարի առաջ - 22:06 05-10-2023
Նիկոլ Փաշինյանն այսօր Գրանադայում ԵՄ-ի ղեկավար Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որով Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86,6 հազար քառ կմ։

Փաշինյանն այս ստորագրությամբ հաստատեց, որ առաջիկայում նոր տարածքներ կզիջվեն թշնամի Ադրբեջանին: Խոսքն այսպես կոչված անկլավների մասին է, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին:

Հիշեցնեք, որ դեռ մայիսին էր Փաշինյանը հայտարարել, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը և այսպես կոչված անկլավները: Փաստացի Արցախն Ադրբեջանին նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Հայաստանին:

Ու չնայած այս անհերքելի փաստերին՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը իր քաղաքական առաջնորդի պես մանիպուլյացիայի է ենթարկում հայ ժողովրդին՝ ասելով, թե Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի:

«Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի այս գրառումը նման է 2020 թվականի պատերազմի օրերին իրենց իսկ կողմից արված հայտարարություններին՝ «Հաղթելու ենք», ու դա այն դեպքում, երբ ամեն րոպե թշնամին Արցախի տարբեր տարածքներ էր օկուպացնում:

Վերադառնակով այսպես կոչված անկլավներին և դրանց վերաբերյալ Փաշինյանի և Հարությունյանի հակասական հայտարարություններին՝ ստացվում է, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանն է ստախոս, կա՛մ Արայիկ Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել