Մամուլ 3 տարի առաջ - 07:35 05-10-2023

Սամվել Բաբայանը Հայաստանում երկակի խաղեր է սկսել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախից քայլելով եւ ադրբեջանցիներին բարեւելով Հայաստան տեղափոխված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, եկած-չեկած, արդեն իր երկակի խաղերն է սկսել նաեւ այստեղ:

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը Արցախից տեղահանված եւ Հայաստանում բնակություն հաստատած շատ արցախահայերի հորդորել է գնալ ու մասնակցել ընդդիմության՝ վերջերս ձեւավորված «Ազգային կոմիտե»-ի հանրահավաքներին:

Բաբայանն այս քայլին գնացել է՝ հանուն «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի: Ինչպես մեր հավաստի աղբյուրներն են փոխանցում, Սամվել Բաբայանը արցախցիներին ասել է, թե պետք է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, քանի որ Թեւանյանը «մերն է»: Տեղահանված արցախցիների մեծ մասն էլ, ականջալուր լինելով Սամվել Բաբայանի կոչին, գնացել են ու մասնակցել են իշխանության հրաժարականի պահանջով հավաքներին, որոնք ընդամենը 2-3 օր տեւեցին:

Ստացվում է, որ նույն Սամվել Բաբայանը, որը Արցախում համարվում էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը, երկակի խաղեր է խաղում՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա առաջ քաշած վտանգավոր թեզերն է պաշտպանում, մյուս կողմից՝ կոչ է անում արցախցիներին, որ նրա հրաժարականի պահանջով հանրահավաքներին մասնակցեն:

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Թեւանյանը, անդրադառնալով այս տեղեկությանը, ասաց, թե այն չի համապատասխանում իրականությանը։

«Դա բամբասանք է: Ես ի՞նչ մեկնաբանեմ, եթե նման բան չկա:

Ինչ վերաբերում է մեր հավաքներին, ապա դրանց բոլորն էլ պետք է մասնակցեն, այդ թվում՝ արցախահայերը: Մեր հավաքներին միշտ էլ մեծ թվով արցախահայեր են եղել եւ լինելու են»,- ասաց Թեւանյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին