Ներքին 3 տարի առաջ - 17:34 31-01-2023

Հայաստանում լուրջ մրցանակային հիմնադրամով ռազմականացված խաղեր են անցկացվելու

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվում էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ պետք է խորհրդարանին ներկայացվի։ Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկներ չէին եղել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշեց, որ առաջակել են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել․ «Առաջին ընթերցմամբ ներկայացրել ենք նախագծի իմաստը, թե ինչու է արվում և որն է իմաստը։ Նախ բանակային խաղերը, որ այդքան մեծ հեղինակություն ու մասսայականություն ունեն աշխարհում, պիտի մեզ մոտ հավուր պատշաճի գնահատվեն ու հավասարեցվեն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին՝ պարգևատրման առումով, որպեսզի մեր ուժեղագույն մարզիկները շահագրգռված լինեն մասնակցել այդ խաղերին և հետևաբար բարձր պահեն մեր երկրի պատիվը։ Դրա համար առաջարկել ենք խաղերը ընդգրկել պետական պարգևներ ստացող մարզաձևերի ցուցակում։ Երկրորդ առաջարկը կառավարության 925 որոշման մեջ փոփոխությունն է, որով մենք հիմք ենք ստեղծում զանազան ծրագրեր իրականացնելու համար։ Անցյալ տարի մենք կյանքի ենք կոչել Փարիզ-24 ծրագիրը, որով հավելյալ օժանդակություն ենք ցույց տալիս մեր մարզիկներին,հավաքականներին, գլխավոր, անձնական, ավագ մարզիչներին, բժիշկներին և մերսողներին, ովքեր առաջին անգամ են ընդգրկվել ցուցակում»,- ասաց Գիլոյանը՝ հավելելով, որ ացումային դրույթների հետ կապված փոփոխության արդյունքում դրանք նախարարի հրամանով կարգավորվեն և կառավարության որոշման կարիք չեն ունենա։

«Նշեմ, որ ՀՀ վարչապետի հանձնարարական կա՝ Հայաստանում նույնպես անցկացնել ռազմականացված խաղեր։ Մենք մի քանի հանդիպումներ ունեցել ենք Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, ԱԱԾ-ի, Պետեկամուտների կոմիտեի հետ։ Այս ուժային կառույցներին հրավիրել ենք խորհրդակցությունների, առայժմ 4 մարզաձևի մասին է խոսքը։ Բավական լուրջ մրցանակային հիմնադրամով ռազմականացված խաղեր ենք անցկացնելու, դրանք նաև մասսայական բնույթ են ունենալու։ Սա միտված է մարտունակության բարձրացմանը, մարզավիճակի բարելավմանը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից