Ներքին 2 տարի առաջ - 22:45 02-10-2023

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը

Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, դիտարկվել են Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը երկու ուղղությամբ՝ քանդման ենթակա և ուժեղացման ենթակա բնակֆոնդի մասով:

«Մինչ այդ, Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքը և դրա հիմքում դրված սկզբունքները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդգծել է, որ մեկնարկած նախաձեռնությունները ստեղծում են նախադրյալներ բնակարանային ֆոնդի հիմնախնդրի համակարգային լուծման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հիմնախնդրի լուծման նպատակով պետք է առաջնորդվել մասնավոր հատվածի ներգրավման սկզբունքով: Միաժամանակ ընդգծվել է ներդրումային ծրագրերը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համահունչ դիտարկելու անհրաժեշտությունը: Առանձնահատուկ կարևորվել է սեփականատերերի հետ համագործակցությունն ու նրանց պատշաճ իրազեկումը:

Նշվում է, որ որոշվել է հավաքագրել բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագրի մշակման ուղղությամբ շահագրգիռ կառույցների առաջարկները և շարունակել աշխատանքային հանդիպումները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում