Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:00 29-09-2023

Հերթական արհամարհանքը հայագիտության նկատմամբ․ հայագետ ասպիրանտներն ու հայցորդները անտեսված են

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել 1988 թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն ու հայցորդները՝ գիտական ղեկավարների հետ համատեղ: Ասպիրանտը կարող է դիմել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, իսկ հայցորդը՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ» և «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների մասնագիտություններով։

Կախված նրանից, թե ուսումնառության որերորդ տարում է գտնվում ասպիրանտը կամ հայցորդը՝ նա կարող է դիմել երեք ենթածրագրով՝ 36, 24 և 12 ամիս տևողությամբ:

Թեմայի 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը 3 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որի շրջանակներում ասպիրանտների ու հայցորդների աշխատանքի ամսական վարձատրության չափը սահմանված է մինչև 150 հազար ՀՀ դրամ: Վարձատրվելու է նաև գիտական ղեկավարը՝ 12 ամսվա կտրվածքով՝ մինչև 600 հազար ՀՀ դրամ: Մնացած գումարը կարող է ուղղվել հետազոտությունների ընթացքում օգտագործվող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը կամ արտերկրում գիտական միջոցառումներին մասնակցությանը:

Հատկանշական է, որ վերը թվարկված մասնագիտությունների մեջ բացակայում է հայագիտությունը։ Եվ ինչքան էլ ԿԳՄՍՆ-ն թմբկահարում է, թե հայագիտությունը իր գործունեության մեջ մնում է գերակա ուղղություն, բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից արհամարհել ու անտեսել է այն։

Այս շարքից է նաև պատմաբանասիրական ֆակուլտետներում ընդունելության տեղերի նվազեցումը։ Նշենք նաև, որ եկամտահարկի վերադարձով կրթության կազմակերպման շրագիրը մագիստրատուրայում ևս չի գործում հայագիտական առարկաների մասով։

Չնայած հայագիտության հանդեպ ունեցած քամահրական վերաբերմունքին՝ այն շարունակում է ճանապարհ հարթել իշխանականների և նրանց ենթակաների համար։ Օրինակ` ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որպեսզի հեշտ կարողանա հաղթահարել իր չարաբաստիկ դոկտորականը պաշտպանելու շեմը, թղթերով հայագետ է։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին