Ներքին 2 տարի առաջ - 13:45 27-09-2023

Հիմնականում ծանր դեպքեր են․ Արցախից շարունակում են ՀՀ տեղափոխվել պայթյունից տուժածները

Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են տեղափոխվել Հայաստան: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

«Անընդհատ հիվանդ են ընդունում Այրվածքաբանական կենտրոն ու դժվար է առողջական վիճակի մասին միանգամից գնահատական տալ։ Հիմնականում ծանր դեպքեր են։ Երեկվա դրությամբ ուղղաթիռով տեղափոխվել է 142 հոգի»,- նշեցին ԱՆ-ից։ Ի դեպ, պայթյունից տուժած անձանց վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 8003 կամ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» (033) 808033 հեռախոսահամարներով:

Նշենք, որ բժշկական կենտրոններ են տեղափոխվում նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից տուժած մարդիկ։ Ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։