Ներքին 3 տարի առաջ - 12:40 26-09-2023

Հովիվը ձերբակալվել է մեկ այլ հովվի սպանության կասկածանքով. ՔԿ

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Չարենցավանի 57-ամյա բնակիչ:

Վերջինս, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամեր անց հայտնաբերվել, ձերբակալվել, ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 58-ամյա տղամարդու և առերևույթ հանցագործություն կատարած անձի միջև, որի ժամանակ վերջինս որսորդական հրացանով կրակել է տուժողի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, ստացվել են նմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են