Ներքին 3 տարի առաջ - 13:25 25-09-2023

Ճանաչո՞ւմ եք 1 մարդու, ով լավ է զգում․ ՊԵԿ նախագահը՝ Արցախի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահ է` չկա մի մարդ, որն Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված այսօր իրեն լավ է զգում։Բադասյանն այս մասին ասաց ԱԺ-ում` պատասխանելով լրագրողի հարցին, թե որպես իշխանության ներկայացուցիչ արդյոք իրեն վատ չի զգում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

«Իսկ դուք ճանաչո՞ւմ եք մի մարդու, որ այսօր իրեն լավ է զգում կամ միջին կարգի է զգում»,- նշեց Բադասյանը։

Դիտարկմանը, որ այն ինչ կատարվում է այսօր, ՀՀ ներկայիս կառավարության վարած քաղաքականության հետևանքն է, Բադասյանն արձագանքեց. «Դուք հետևո՞ւմ եք, թե ով է որոշումներ կայացրել։ Եթե հետևում եք կառավարության համապատասխան անդամների հայտարարություններին, ապա ամեն ինչ կտեսնեք, բայց ես անուններ չեմ նշելու»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ