Ներքին 2 տարի առաջ - 14:11 24-09-2023

Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ

«Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կարևորում են ավելի շատ, քան սեփական երեխայի օրորոցը՝ պետք է սա հասկանան ու կայացնեն որոշումներ՝ պետական համակարգ, խմբակցություն, իրավապահներ։

Ուղղակի տվեք ձեզ մի հարց. Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ, գաղթով, սգով։ Ինչու է նրա պատկերացրած ինքնիշխանությունը միշտ վերջանում կապիտուլյացիայով։

Ես չգիտեմ, թե հարթակից ինչ կոչեր կհնչեն այսօր, բայց շատ կարևոր ուղերձ պետք է լինի պետական համակարգին՝ Ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը, մի դարձեք նոր աղետի համահեղինակներ։

Իշխանափոխությունը պետք է լինի սահուն, խաղաղ, անարյուն։ Նա փորձելու է սադրել ու կառչել աթոռից։ Օգնենք իրանք, որ ամեն ինչ լինի խաղաղ։

Ինչո՞ւ է պետք նոր իշխանություն. նոր պատերազմ ու նոր հայրենազրկում թույլ չտալու համար»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
20:16 Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, բայց հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով․ Արաղչի

Ձեզ գուցե հետաքրքրի