Ներքին 3 տարի առաջ - 12:35 23-09-2023

13-րդ աշխատավարձ չեն տալու. ԵՊՀ ՔՊ-ական ռեկտորը սպառնացե՞լ է գործադուլ անող աշխատողներին. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է.

«Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական ու օրհասական պահին, երբ բոլոր սրտացավ ու հայրենասեր մարդիկ պայքարի են դուրս եկել, եւ, ամենակարեւորը` երիտասարդությունն է ակտիվացել. ուսանողները երեկ դասադուլ էին հայտարարել, շատ դպրոցների ավագ դասարանների աշակերտները դպրոց չէին գնացել, բուհերի ռեկտորատները, ի տարբերություն 2018 թվականի, ամեն ինչ անում են՝ այս պայքարը ճնշելու համար․ սպառնում են, զգուշացնում եւ այլն:

ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ավելի հեռուն է գնացել, հայտարարել է, որ գործադուլ անող աշխատողների եւ դասերը չիրականացրած դասախոսների բոլոր բացակաները դրվելու են, այդ օրերի համար նրանց աշխատավարձերից պահումներ են անելու եւ դեկտեմբերին էլ 13-րդ աշխատավարձ չեն տալու: Եթե դա շարունակվի, կարող են նաեւ համալսարանից հեռացվել: Իսկ այն ուսանողները, որոնք դասադուլ են անում, կրթաթոշակներից կարող են զրկվել, եւ թույլ չեն տալու, որ անվճար տեղերի մրցույթներին մասնակցեն: Նույնիսկ կարող են հրահանգ իջեցնել դեկաններին` այդ ուսանողներին քննությունների ժամանակ քննել ամենախիստ ձեւով, չնշանակել եւ դուրս թողնել համալսարանից:

Սակայն այս սպառնալիքները չեն խանգարել, եւ երեկ դասադուլին ամենաակտիվ մասնակցած բուհը ԵՊՀ-ն էր, որտեղ դասեր երեկ չկային, եւ ԵՊՀ շատ ուսանողներ ու դասախոսներ ողջ օրը մասնակցում էին մայրաքաղաքում ընթացող անհնազանդության եւ բողոքի ակցիաներին: Անգամ ապօրինի ձերբակալվածների մեջ կային ԵՊՀ ուսանողներ ու դասախոսներ: Մեր զանգին ի պատասխան, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եռանդուն հերքեց` ոչ մի նման բան չի եղել, ինքը ոչ մեկին չի սպառնացել։ «Ոչ մեկի հետ, ոչ մի նման բան… զանգեք խոսնակին, չեմ կարող....»,- նշեց ԵՊՀ ռեկտորը եւ անջատեց հեռախոսը, իսկ քիչ անց անհասանելի դարձավ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին