Ներքին 5 տարի առաջ - 20:34 31-07-2021

Վիտալի Գրիգորյանցը սպառնացե՞լ է Տիգրան Արզաքանցյանին․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հուլիսի 29-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Գավառի բաժին այն մասին, որ իրեն սպառնացել են: Տիգրան Արզաքանցյանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գտնվող Վիտալի Գրիգորյանցը` հեռախոսազրույցում: Գրիգորյանցը, մասնավորաբար, 2021 թ. հուլիսի 21-ին Տիգրան Արզաքանցյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Տիգրան Արզաքանցյանին որպես թշնամի է ընդունում և պատժելու է նրան:

Տիգրան Արզաքանցյանը ոստիկանությանը ներկայացրած դիմումում գրել է, որ «ճանաչելով Գրիգորյանցին` նրա սպառնալիքները դիտարկում է որպես իր կյանքին սպառնացող իրական վտանգ»:

Տիգրան Արզաքանցանի դիմումի առիթով ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին