Ներքին 2 տարի առաջ - 22:19 19-09-2023

Կառավարության շենքի դիմաց ոստիկան է վիրավորվել

Oragir.News-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց վիրավորվեց ոստիկանության մի ծառայող, որին արնաշաղախ դուրս բերեցին հավաքի վայրից:

Նրա գլուխն ամբողջությամբ արյան մեջ էր։ Ոստիկանները նրան տեղափոխեցին կառավարության շենքի կողքի հատվածը։ Այս պահին բուժօգնություն են ցուցաբերում:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Արցախի տարածքում։ Այս պահին հաղորդվում է 25 զոհի և 140 վիրավորի մասին։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ում՝ Կառավարության և ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվել են բողոքի ակցիաներ։ Լարված իրավիճակ է Հանրապետության հրապարակում։ Պայթյուն է հնչել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան