Ներքին 3 տարի առաջ - 21:20 19-09-2023

Հույս ունեմ՝ արցախցիները չեն լքի Արցախը, այլապես Արցախի հարցն ընդմիշտ կփակվի․ ադրբեջանագետ

Ադրբեջանը առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ թշնամու նպատակն է՝ վերջնականապես հայաթափել Արցախը։

«Թիրախում Սյունիքն է, ՀՀ հարավային դարպասները, Արարատի մարզը, Տավուշի մարզը, Սևանի արևելյան մասը։ Ու այս ամենը նրանք չեն թաքցնում։ Այն, ինչ կատարվոմ է Արցախում, վաղը կկատարվի Հայաստանում։ Մնում է այս իրավիճակում իրական, ազդեցիկ արտաքին քաղաքականություն վարենք, չնայած արդեն տեսել ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ ի՞նչ կարելի է իրավիճակի զարգացումից սպասել, եթե այդչափ զսպվածություն են ցուցաբերում, երբ հայրենակիցների մի մասը ցեղասպանության է ենթարկվում իրենց աչքի առջև»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ միայն հայտարարություններով հարցը չի լուծվելու։

«Հույս ունեմ, որ արցախցիները չեն տրվի Ադրբեջանի սպառնալիքին ու չեն լքի Արցախը, այլապես Արցախի հարցն ընդմիշտ կփակվի ու ռազմական ներխուժում կլինի այն կետեր, որոնց ուղղությամբ հավակնություններ ունի Ադրբեջանը։ Տեսնում ենք, որ համաշխարհային հանրությունն ու մեր դաշնակիցը միջամտել մտադիր չէ։ Պարզ է, որ Իրանում էլ գիտեն՝ Արցախը եթե լքեն հայերը, ապա հաջորդը Սյունիքն է․ ո՞ւր են նրանց գործողությունները, դեռ վաղ է, չէ՞։ Դրա համար մեր ուժի, տոկունության, անձնազոհության վրա պետք է հույս դնենք, ուրիշ ճանապարհ չկա։ Սա գոյամարտ է, պետք է մտածել պետությունը պահելու մասին»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի