Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 15:30 19-09-2023

Մոսկվան կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան անհանգստացված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրացմամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա ճեպազրույցում։

Ռուս պաշտոնյան նշել է, որ Մոսկվան կոչ է անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և ռազմական գործողությունները։

«Տեղեկություններ են ստացվում ադրբեջանական զինված ուժերի կողմից գործողություն, ինչպես հայտարարում է Բաքուն՝ հակաահաբեկչական գործողություններ տարածաշրջանում եւ տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողություններ սկսելու մասին։ Ռուսական կողմը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի։

Բոլոր քայլերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար գրված են ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրում, որոնք ընդունվել են 2020-2022թվականներին»,- ասել է նա։

Մարիա Զախարովան հայտնել է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական շփման մեջ է արցախահայերի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների հետ՝ կրակը դադարեցնելու եւ հիշատակված բարձրամակարդակ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու նպատակով։ Նրա խոսքով՝ իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանն այժմ շփումներ է անցկացնում նաև Ադրբեջանի հետ։



Ձեզ գուցե հետաքրքրի