Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 15:57 04-08-2022

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում լարվածության թուլացման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան:

Ձեզ գուցե հետաքրքրի