Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:10 19-09-2023

1400$ վարձակալության գումարը վերցրել են և կապի դուրս չեն գալիս. քաղաքացին խաբեության զոհ է դարձել

«Բնակարան էինք ման գալիս կենտրոնում, հարմար գնով։ Ընկերս այդ ընթացքում հայտարարություն է տեսնում, որը մեզ և գնային, և տեղային առումով հարմար էր, պայմանավորվում ենք տան տիրոջ հետ, որ գնանք ու տեսնենք բնակարանը։ Գնացինք, տեսանք, տունը մեզ ներկայացրեց մի տղամարդ Աշոտ անունով, իր հետ էին նաև երկու որդիները՝ Արսեն և Նարեկ անուններով։ Բնակարանը հավանեցիք, և քանի որ Աշոտը մեզ հետ զրույցում իրեն էր ներկայացնում, թե իբր գիտնական է և այլն, վստահություն ներշնչեց, առանց որևէ փաստաթղթի ուղղակի ձեռք ձեռքի տալով պայմանավորվեցինք»,- այս մասին Oragir.News-հետ զրույցում ասաց քաղաքացին, ով վստահ է, որ դարձել է տվյալ քաղաքացիների խաբեության զոհը։

Նա պատմեց, որ ընկերը համաձայնության է եկել վարձակալությամբ բնակարանը հանձող տղամարդու հետ, և հաջորդ օրը փոխանցել մեկ ամսվա վճարը՝ 700$-ը։

«Համաձայնելուց հետո խնդրեցինք հայտարարությունը ջնջել, սակայն, որոշ ժամանակ անց տեսանք նույն բնակարանը ավելի թանկ գնով՝ 900$-ով տեղադրված էր առք ու վաճառքի կայքում, հարցրեցինք՝ ինչն է խնդիրը, ասացին՝ պետք է 2 ամսվա գումար բերեք, որ վստահ լինենք, որ չեք խաբելու։ Ընկերս պայմանավորվեց, որ երեկոյան իրենց կտեսնի։ Գնացել էր, հանդիպել, Աշոտն ասել էր՝ 2 ամվա գումարը տվեք։ Եվ քանի որ բնակարանը շատ էինք հավանել ընկերս համաձայնել էր ու գումարը փոխանցել։ Մենք վճարման չեկն ունենք 1400$-ի, մեկ ամսվա վարձ և դեպոզիդ փոխանցել ենք տվյալ մարդու բանկային հաշվին»։

Նրա խոսքով՝ Աշոտը բնակարանի բանալին իրենց պետք է 10 օրից հանձներ, քանի որ մինչ այդ ասել էր, որ այն օրավարձով ինչ-որ մարդիկ նախապես վերցրել են, և միայն սեպտեմբերի 16-ին բանալին կարող են հանձնել։

«Ամսի 15-ին ընկերոջս մի տղա է զանգում, հարցնում է, թե ի՞նչ գործ ունի Աշոտի հետ, և խոսելով պարզվում է, որ այդ տղայից էլ է Աշոտը գումար վերցրել։ Ի դեպ՝ նրանք շատ մարդկանց են խաբել, գումարներ վերցրել, և հենց մեզ զանգահարած տղան պատմել էր, որ Աշոտի որդուն են ցանկացել բռնել, բայց չի հաջողվել, փախել է մեքենան բաց թողնելով, որի մեջ էլ դրված է եղել բլոկնոտը, որի մեջ իրենց հաշվին գումար փոխանցած քաղաքացիների տվյալներն են եղել, ինչպես նաև նշված է եղել գումարների չափը, որոնք փոխանցվել են Աշոտի հաշվեհամարին»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ դա իմանալուց հետո կապ են հաստատել Աշոտի մեծ տղայի հետ, ասել են, որ պատրաստ են վճարել մեկ տարվա վարձը, քանի որ բնակարանը շատ են հավանել, այդ կերպ փորձելով բռնել խաբեբաներին, սակայն, չի հաջողվել նրանց հետ հանդիպել․ «Տղան ասաց, որ հայրը մեզ հետ կապ կհաստատի։

Արդեն երեկոյան հայրը մեզ հետ կապ հաստատեց, պայմանավորվել էինք, որ պետք է հանդիպենք, բայց երեկվանից չկա, էլ ոչ զանգերին են պատասխանում, ոչ էլ նամակներին»։

Հարցին՝ պատկան մարմիններին դիմել են, պատասխանեց, որ այն մարդիկ, ովքեր տվյալ մարդկանց կողմից խաբեության զոհ են դարձել, դիմել են ոստիկանություն․ «Ինձ հետ կապի են դուրս եկել Ազգային անվտանգության աշխատակիցները, կհանդիպենք նրանց հետ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ