Նիկոլ Փաշինյանը բռնության կոչ է հնչեցրել. «Ժողովրդավարական Համախմբում»-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ
copy image url

Նիկոլ Փաշինյանը բռնության կոչ է հնչեցրել. «Ժողովրդավարական Համախմբում»-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ

Ներքին 1 տարի առաջ - 09:58 17-09-2023
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցությունն ընտրախախտումների վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ։

«Հիմք ընդունելով սեպտեմբերի 15-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային ելույթում հնչեցրած ատելության և բռնության կոչերը, Ժողովրդավարական Համախմբում կուսակցությունն ընտրախախտումների վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ»,- ասվում է հաղորդագրությունում: