Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մշակույթ 3 տարի առաջ - 18:54 14-09-2023

Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան

Հայտնի է, որ Վահան Տերյանը գրական ավանդույթի տեսանկյունից Եղիշե Չարենցի ուսուցիչն է։ Իր ստեղծագործական կյանքի հատկապես վաղ շրջանում Չարենցը տարված էր Տերյանով։

Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

Չնայած Եղիշե Չարենց-Վահան Տերյան ամուր ստեղծագործական և գաղափարական կապին՝ Չարենցին մեկ անգամ է միայն բախտ վիճակվել հանդիպել Տերյանին։



ԻՐ օրագրերում Չարենցը գրում է․ «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917թվին. -Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող Чашка чаю բարեգործական թեյատան մեջ: Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում եւ թերթ կարդում: Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը – այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը: Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի հանճարեղ մարդու հետ. ինձ համար Տերյանն այն ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլեւ միֆական անձնավորություն… Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի. այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի - վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը եւ գնաց: Ես դուրս եկա փողոց եւ երկար նայում էի նրա հետեւից… Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը եւ սեւ աչքերի խոնավ նայվածքը. նրա դեմքին կարծես մշուշ կար եւ նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով… Դեմքը թեկուզեւ հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճանի կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն: Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք - եւ նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային…
Ես նրան այլեւս չտեսա…»:

1922 թ. հուլիսի 6-ին հռչակում Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին եւ Գեւորգ Աբովը հռչակում են «Երեքի դեկլարացիան»։

Հռչակագրով գրողները ուրվագծում էին հայ գրականության զարգացման հիմնական ուղղությունները։ Ժամանակակից հայ գրականության նկարագիրը «Երեքի» կարծիքով մռայլ էր ու անհեռանկար, «մահվան դատապարտված մի թոքախտավոր էր»։

««Հայրենիք», «սեր անբիծ», «անապատ ու մենություն», «մթնշաղեր նրբակերտ», «մոռացում ու երազներ».- ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ եւ սիմվոլիզմ»,- գրում էին հռչակագրի հեղինակները։



Ֆուտուրիստական հովերով տարված Չարենցը քննադատում էր նաև իր մեծագույն ուսուցչին՝ Տերյանին, և դա այն դեպքում, երբ դրանից ընդամենը 2 տարի առաջ՝ 1920 թ․, Չարենցը գրել էր «Վահան Տերյանի հիշատակին» ստեղծագործությունը։

Բայց Չարենցը, որ, թվում է, հեռացել էր իր արմատներից, միևնույնն է գիտեր ճշմարտությունը՝ նա դեռ պիտի գար․․․․

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։

Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան…



«ՀայՊետՀրատ»-ի գրականության բաժնի վարիչ աշխատելու տարիներին Չարենցը նախաձեռնում է Վահան Տերյանի բանաստեղծությունների տպագրության պատասխանատու գործը։ Ժամանակակիցներ պատմում են, որ իր գրասեղանի դարակում պահվող ձեռագրերի նկատմամբ լցված էր անասելի ուշադրությամբ ու նրբությամբ։ Արտագրում էր դրանք ամենայն մանրակրկտությամբ։ Այդ ձեռագրերը արև էին, որ ջերմացնում էին բանաստեղծի սիրտը․․․