Ներքին 3 տարի առաջ - 22:04 08-09-2023

Պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ 2018-ին Արմեն Աշոտյանն ու ես մեղադրում էինք Փաշինյանին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վտանգ հասցնելու մեջ, նույն Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հավաստիացնում էր, որ իր կառավարման ժամանակ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություներն ամրանալու են ու աննախադեպ զարգացում են թեւակոխելու։

Բայց այսօր, պատմության մեջ առաջին անգամ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել։

Նիկոլի խոստումները գրոշ չարժեն։

Իսկ ռուսներն ասում էին՝ он-не предатель։

Արցախ դավաճանողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ էլ կուրանա։

Երեւի ռուսներին հասնում է, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ՌԴ աջակցության արդյունքում։

Այնքան էր կորած Նիկոլը, որ կարկառուն նիկոլականները հրապարակային ասում էին, որ Պուտինն ասել՝ Փաշինյանը դավաճան չէ։

Օձը տաքացնողին է կծում, պարոնայք»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ