Ուղիղ եթեր
Ավելին 2 տարի առաջ - 21:02 08-09-2023

Քիմ Քարդաշյանը դիմել է Ջո Բայդենին՝ խնդրելով կանգնեցնել հայերի հերթական ցեղասպանությունը

Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է արել։

«Իմ խնդրանքը նախագահ Ջո Բայդենին կանգնեցնել հայերի հերթական ցեղասպանությունը: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն (և ողջ աշխարհը) քայլեր ձեռնարկի հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ Եռաբլուրից և Արցախից։

Բացի այդ, նա գրառմանը կից հոդվածի հղում է տեղադրել, որը հրապարակված է Rolling Stones պարբերականում։ «Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք, և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել է Քարդաշյանը:

​​​​​​

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից