Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 10:52 06-09-2023

Ջարդվել է անկանխատեսելիության գործոնը. Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին մեծածավալ շարժերի մասին

2022 թվականի սեպտեմբերյան մարտերը ՀՀ իշխանության համար կանխատեսելի չեն եղել, ավելին` որքան ես եմ տեղյակ, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նախապես չի ֆիքսվել կամ այնպիսի քանակ է դիտարկվել, որն առանձնապես վտանգավոր չի դիտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև հավելել է. «Հիշեցնեմ, որ այդ մարտերի հետևանքով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտվել է, պաշտոնական տվյալներով 225 մարդ զոհվել, իսկ ադրբեջանական զորքերը մինչ այս պահը ՀՀ-ից խլված տարածքներում են:

Ինչի եմ սա ասում, որովհետև առաջնագծում Ադրբեջանի իրականացրած ենթակառուցվածքային աշխատանքները նրան հնարավորություն են տվել առավելագույնս աննկատ համալրել առաջին գիծը, իհարկե սա ոչ միայն այդ աշխատանքի, այլ նաև հետախուզության մեծ խնդիրն է:

Հիմա այս օրերին սահմանագծի տարբեր ուղղություններում նկատվող մեծածավալ շարժերը, որոնց մի մասն արտահոսք է արվում հենց Ադրբեջանից, ինձ համար դեռ հստակ չեն դարձնում, թե այս ամենը ուժի ցուցադրո՞ւմ է, սպառնալի՞ք, շանտա՞ժ, թե՞ Ադրբեջանը որոշում ունի այս կամ այն մասշտաբի գործողություն իրականացնել:

Համենայնդեպս 2 սցենարի համար էլ «աշխատող» գործոններ կան, սակայն ջարդվել է անկանխատեսելիության գործոնը, ինչը նման դեպքերում կարևոր ցուցիչ է:

Ենթադրելի է, որ գլխավոր շտաբը, հատուկ ծառայություններն առավել մեծ տեղեկատվություն ունեն, սակայն թե ինչպես է մեր երկրում կառավարվում ռիսկերն ու ինչ էֆեկտիվությամբ է դրան համարժեք քայլեր ձեռնարկվում, դա էլ գիտենք, որովհետև դրա վերջին 5 տարիների հետևանքը հազարավոր զոհերն են ու անհաշվելի դարձած տարածքային կորուստները»։

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
23:00 Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը
19:07 Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ