Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 7 ամիս առաջ - 21:00 04-09-2023

Հայաստանում նվազել է առաջին սեռական հարաբերության տարիքը․ սեքսոպաթոլոգ

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Օրվա հետ կապված Oragir.News-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ:

-Հաշվի առնելով Ձեզ դիմող այցելուներին՝ հայ երիտասարդները ո՞ր տարիքից են սկսում սեռական կյանքը։

-Մեր հետազոտությունները պարզել են, որ առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, իսկ աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 19-ի փոխարեն։
Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:

-Օգտվու՞մ են պահպանակներից։

-Հազվադեպ։ Որպեսզի օգտվեն պահպանակներից, պետք է տեղյակ լինեն սեռական կյանքի այբուբենին, ինչը այսօր, մեղմ ասած, բացակայում է։

-Հիմա ավելի տարածված են ազատ հարաբերությունները, դրա հետևանքով աբորտները շա՞տ են։

-Ցավոք, այո։ Եվ ոչ միայն աբորտները, այլև նաև սեռավարակները։ Պատճառը դարձյալ սեռական անտեղյակությունն է։ Հակաբեղմնավորիչ միջոցները շատանում են, բայց աբորտները մեր երկրում շարունակում են խնդիր մնալ: Հակաբեղմնավորիչներից օգտվելու փոխարեն հաճախ նախընտրում են աբորտ՝ պատկերացում չունենալով դրա ճակատագրական հետևանքների մասին։

-Խոսեցիք սեռավարակներից. որքանո՞վ են դրանք տարածված:

-Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտերի թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թացքնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել և՛ քո, և՛ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում երիտասարդ տղամարդիկ, եւ եթե նրանք գնում են այնպիսի երկրներ, որտեղ սեռական հարաբերության հասանելիությունը բարձր է, նրանք շատ հաճախ վերադառնում են՝ մի շարք վարակներ ձեռք բերած, եւ վարակում են այստեղ իրենց կանանց։
Ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա՝ հանգեցնելով անպտղության:
Սեռավարակների սրման տարիքը համարվում է 20-30 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք ժամանակին չեն ստուգվել:

-Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է դիմում սեքսոպաթոլոգի և ի՞նչ խնդիրներով:

- Մեզ այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Դիմում են այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը հիրավի համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեռական աններդաշնակության հարցեր և այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն և այլն:

-Ձեր մաղթանքը:
-Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի սեռական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք է չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը՝ առանց ամաչելու և վաղվան թողնելու: Վաղը կարող է ուշ լինել: Եղե՛ք իրազեկված և առողջ:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան