Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:59 21-10-2025

Փաշինյան-Կոբախիձե հարաբերության խնդիրը հարթվել է. հարց է՝ ի՞նչ գին է արժեցել լարվածությունն ու դրա հաղթահարումը Հայաստանի համար

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում անցկացվելիք «Մետաքսի ճանապարհի» թեմայով համաժողովին մասնակցության հրավերն ու ժամանել Թբիլիսի, ինչի համար նրան շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Կոբախիձեն:

Այսօր Վրաստանի մայրաքաղաք ժամանած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոբախիձեի հետ, հետո եղել է նաեւ պաշտոնական ընթրիք:

Ըստ ամենայնի, Վրաստանի վարչապետի հետ հարաբերության լարվածությունը հաջողվել է հաղթահարել: Հիշեցնեմ, որ լարվածության մասին խոսել էր «Մեր Ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ասելով, որ հանրությունը չգիտե այդ մասին, բայց Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունը Վրաստանի վարչապետի հետ: Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել, թեեւ հազիվ թե այդպիսի անվանական պատասխանատու հայտարարություն աներ, եթե չունենար դրա հավաստիացումը:

Միեւնույն ժամանակ, անցնող ամիսներին նկատելի էր, որ հայ-վրացական հարաբերությունը ունի խնդիրներ, ինչի վկայությունն էին նաեւ խնդիրները Վրաստանի տարածքով տարանցման հարցերում:

Այդ համատեքստում էր, որ ուշադրության արժանացրի Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այցը Վրաստան՝ ՔՊ համաժողովից հետո, որի ընթացքում նա հանդիպում էր ունեցել նաեւ Վրաստանի վարչապետի հետ: Ենթադրել էի, որ այդ հանդիպման նպատակն է Փաշինյան-Կոբախիձե հարաբերության խնդիրը հարթելը: Հաջորդիվ տեղի ունեցավ նրանց միջանցքային շփումը Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում: Եվ ահա, այցը Վրաստան:

Սա թերեւս հուշում է, որ լարվածության փուլը հաղթահարված է: Իհարկե բաց է թերեւս երկու հարց՝ նվազագույնը. ի՞նչ գին է արժեցել լարվածությունն ու դրա հաղթահարումը Հայաստանի համար, եւ արդյո՞ք այն այդուամենայնիվ չունի մնացած նստվածք:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը