Ներքին 3 տարի առաջ - 16:30 30-08-2023

«Հումանիտար» օգնությունը բեռնող «կամավորները» Լաչինի «էկո ակտիվիստներն» էին

Արցախի մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, այս պահին էլ վրաններ են տեղադրված ու մենք շարունակում ենք հերթապահություն իրականացնել այստեղ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։

«Գիտեք, որ Արցախում վառելիքի պակաս կա, ու հանրային տրանսպորտը չի աշխատում, անգամ այս պայմաններում մարդիկ երեկոյան հարակից գյուղերից ոտքով գալիս ու միանում էին մեզ։ Նույն էլ հիմա է, հարակից գյուղերից մարդիկ գալիս՝ միանում են մեզ։ Մենք հավաքվեցինք այստեղ, որպեսզի ցույց տանք, որ թշնամի երկրից որևէ «հումարիտար» օգնություն մեզ անհրաժեշտ չէ։ Դա մեր կարմիր գիծն է ու մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը դա խախտի։ Մենք գիտենք, որ դա Ադրբեջանի քարոզչական խաղն է, Ադրբեջանը երբևէ խաղաղության օրակարգ ոչ ունեցել է, ոչ էլ ունի»,- նշեց նա։

Ավանեսովն ընդգծեց, որ երբ հայտարարվեց ադրբեջանցիների «հումանիտար օգնության» մասին և նկարներ հրապարակվեցին, թե ինչպես են «կամավորները» մեքենաները բեռնում՝ որոշակի լուսանկարներում իրենք նույնականացրել են այն մարդկանց, ովքեր դեռ դեկտեմբերին «էկո ակտիվիստների» անվան տակ փակել էին Լաչինի միջանցքը․

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով պետական ահաբեկչական քաղաքականություն է իրականացնում, և այն մարդիկ, որ ներկայանում են իբրև թե կամավորներ՝ իրականում հումանիտար արժեքների ու հումանիտար գաղափարախոսության հետ որևէ կապ չունեն»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմում տեղադրված վրաններին՝ նա նշեց, որ դրանք տեղադրված են օկուպացված Ակնայի տարածքում և անգամ ադրբեջանական բեռնատարները հայկական կողմից տեսանելի չեն։

«Ընդ որում՝ անվտանգության տեսանկյունից ելնելով ամեն բան հաշվարկված է։ Մեր և ադբեջանական կողմի միջև նաև խաղաղապահները կան որոշակի հեռավորության վրա, և ստացվում է, որ ադրբեջանական կողմը դեպի մեզ շարժվելու համար մի քանի անցակետեր պետք է անցնի։ Ըստ իս՝ այդ ճանապարհը միայն մի դեպքում պետք է բացվի, երբ օկուպացված Ակնան ազատագրվի և այնտեղ լինի մեր՝ հայկական զորքերը և հայկական դրոշը։ Բոլոր մնացյալ պարագաներում այդ ճանապարհը չպետք է բացվի։ Անգամ, եթե Լաչինի միջանցքը բացի, դրանից հետո էլ այս ճանապարհը պետք է փակ մնա»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր