Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:25 01-01-2022

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է աշխարհում առաջին էկո-քաղաքի շինարարությունը

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Օքսագոն անվանումով լողացող էկոլոգիական քաղաքի շինարարությունը: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը, ասվում է Neom-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Կատարելապես նոր քաղաքի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2030 թվականը:

Դա կլինի Կարմիր ծովի ափերին լողացող ութանկյուն քաղաք, որտեղ սպառվելու է բացառապես մաքուր էներգիա։ Քաղաքը հագեցած կլինի բոլոր առաջադեմ տեխնոլոգիաներով՝ ինտերնետ-գաջեթներ, արհեստական ​​բանականություն և ռոբոտաշինություն։

Նախագծի հեղինակների գաղափարը՝ կենսակերպի և մարդու աշխատանքի վերաիմաստավորումն է ապագայում։ Նոր քաղաքի նախաձեռնողները ցանկանում են աշխարհին ցույց տալ ավելի կայուն այլընտրանք՝ ապրել բնության հետ ներդաշնակ։

Օքսագոնը տարածքով 33 անգամ մեծ կլինի Նյու Յորքից և կդառնա աշխարհի տեխնոլոգիապես զարգացած լոգիստիկ կենտրոններից մեկը՝ ծովային նավահանգիստների և օդանավակայանների հետ ժամանակակից ինտեգրված կապով: