Ներքին 4 տարի առաջ - 11:29 05-08-2022

Վարչական դատարանը մերժել է ՄՊՀ-ի դեմ հայցը՝«էկո» եզրույթի կիրառման առնչությամբ

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 305-Ա որոշման իրավաչափությունը՝ հանձնաժողովի դիրքորոշումների առնչությամբ ձևակերպելով հետևյալ կարևոր մոտեցումները.

• գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ «էկո» («eco») եզրույթի օգտագործումն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության պայմաններում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է.
• հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է ինչպես «էկո» եզրույթի առանձին օգտագործումը, այնպես էլ դրա օգտագործումը հարադիր ձևով։ Ընդ որում, որևէ նշանակություն չունի հարադիր ձևի կիրառումը մտացածին բնույթ է կրում, թե որևէ գույքի, անձի կամ այլ անվանման լրիվ կամ մասնակի վերարտադրություն է.
•վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելու համար էական չէ «էկո» եզրույթի հայերեն լինելը։ Այլ կերպ ասած, այլ լեզուներով «էկո» եզրույթի գործածումը ևս հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն.
• «էկո» եզրույթի օգտագործմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության որակման համար չի պահանջվում փորձաքննության եզրակացության առկայություն։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը վերոգրյալ որոշմամբ «10 հատանոց տուփով հավկիթ» ապրանքի տուփի վրա «есо-skies» արտահայտությունը մակնշելն այն դեպքում, երբ ապրանքը չի հանդիսացել օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն՝ միաժամանակ անհիմն համարելով տնտեսավարող սուբյեկտի այն փաստարկը, որ «есо-skies» արտահայտությունն օդանավի պատկերային նշան է և մակնշումն իրականացվել է օդանավը բնորոշելու նպատակով։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան