Ներքին 3 տարի առաջ - 12:40 30-08-2023

Զելենսկու հայկական կլոնը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում. Դանիելյան

Քաղաքագետ, Մայր Հայաստան դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուկրաինական Զելենսկու հայկական կլոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո ո՛չ ՔՊ-ին կմիանա, ո՛չ «նախկիններին»:

Չգիտեմ նախկիններ ասելով ում նկատի ունի, դա թողնենք իր երևակայությանն (կարծես թե նորերը մի ... են, ինքն էլ դրանց հպարտ ներկայացուցիչն է) ու փորձենք հասկանալ ասածի իմաստը:

Իմաստը հետևյալն է, եթե այնպես ստացվի, որ կոալիցիա կազմելու պահանջ առաջանա ընդդեմ ՔՊ-ի ու դրանով սկսվի իշխանափոխության ընթացքն, ապա ինքը դա կտապալի:

Հիմա սա քաղաքական լեզվով բացատրենք: Փաստորեն ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունների կրկնություն տեղի ունենա»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը բացառել էր, որ կոալիցիա կձևավորի ինչպես ներկայիս իշխանությունների, այնպես էլ նախկինների հետ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ