Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:40 29-08-2023

Շուշանը միջազգային դպրոց է ընդունվել, իրենց դպրոցում ոչխար են պահում. Փաշինյան

Այսօր շարունակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Լոռու մարզ:

Այսօրվա առաջին կանգառը Հագվի գյուղում էր, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը:
Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ:
Նախատեսվում է 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման հանձնել մինչ դեկտեմբեր:

Այցի ընթացքում Փաշինյանը խոսել է նաև կրթական բովանդակութունից և որպես օրինակ բերել է դստեր՝ Շուշանի դպրոցը․ «Շուշանն ընդունվել է միջազգային դպրոց, գերմանական քաղաքում, իրենց դպրոցում ոչխար են պահում,,,Հասկանո՞ւմ եք, իսկ էստեղ հիմա մեկս չսխալվենք էրեխեքին ասենք դպրոցում ոչխար ենք պահում, ֆեյսբուքահայությունը բոլոր գործերը կթողնի, կսկսեն գրել դպրոցը գոմ սարքեցիք, բայց պետք է փոխել էդ մտածելակերպը»,-ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը