Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:10 28-08-2023

​​​​​​​2018-ի ապրիլին փողոց էին փակում, որպեսզի «Արցախը փրկեն Սերժից», իսկ 2020-ի նոյեմբերից հետո պապանձվեցին. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կան մարդիկ, որոնք 2018-ի ապրիլին մասնակցեցին «համաժողովրդական հեղաշրջմանը», բայց հենց Նիկոլն ինքն իրեն մեջ գցեց՝ որպես ժողովրդի թեկնածու, դադարեցին մասնակցել ու մայիսի վերջ – հունիսի սկիզբ արդեն սկսեցին սկզբում զգուշորեն, հետո ավելի կոշտ ու բաց քննադատել Նիկոլին։

Կան մարդիկ, որոնք 2018-ի ապրիլին–մայիսին Նիկոլ էին բերում, հետո թեթև քննադատում էին, պատերազմի ժամանակ «զինվորի կողքին էին», բայց նոյեմբերի 9-ը իրենց համար դարձավ կարմիր գիծ, որից հետո հասկացան, որ ի դեմս նիկոլական ռեժիմի գործ ունեն թշնամու հետ...

Մի խոսքով, շատ չերկարացնեմ՝ փուլ առ փուլ գալով այսօրվան, բոլոր փուլերում էլ ինչ-որ նոր մարդիկ էին ոտքի կանգնում ու բացեիբաց սկսում խոսել այն մասին, որ դավաճանություն է այն, ինչ անում են նիկոլենք։ Թե ինչպես եկան, հասան դրան, ինչ մոտիվներ ունեին և ունեն, այս պահին էական չէ։

Մի մասն էլ դեռ «ապուշ են, ապիկար են» գծի մեջ է ու պահանջում է սրանց հեռանալը, որովհետև ապուշն ու ապիկարը չպիտի երկիր ղեկավարի։

Կան նաև մարդիկ, որոնք ուղղակի լուռ են։ Լուռ մեծամասնություն են, որը լուռ էր նաև Սերժի, Ռոբերտի, Լևոնի, ինչպես նաև Սովետի թվերին։

Ինչքան էլ անցած տարբեր փուլերում այս խմբերի ներկայացուցիչների հետ վիճած ու կռված լինեմ, ինչքան էլ ջղայնացած լինեմ, բայց հիմա այդ ամենն անցյալում է և այսօր, երբ ազգի կործանման շեմին ենք կանգնած, թեկուզ 1–2 տարի առաջվա վերաբերմունքս այդ խմբերի հանդեպ արդեն էական չէ։

Այսօր մոտեցումս սա է. եթե ինչ-որ մեկն այսօր նիկոլների-արայիկների ոռը չի պահում (բացահայտ կամ թաքուն), եթե այսօր չի խանգարում Նիկոլի դեմ պայքարողներին, ապա անցյալում իր ունեցած դիրքորոշումներն այս պահին չեմ քննարկելու։

* * *
Այնուամենայնիվ մի խումբ կա, որի հանդեպ արհամարհանքս թաքցնել չեմ կարող։

Նրանք են, ովքեր թունդ ազգայնական էին 2014–2017 թվերին (ճիշտ քարտեզի, Նժդեհի, Լեոնիդի կամ արգելված ազգային հերոսի տիպերն ավտոներին խփած, ազգային տարազ ու երգուպար, խոսակցություններ Դաշտային Արցախը և Արևմտյան Հայաստանն ազատագրելու մասին և այլն, և այլն), 2018-ի ապրիլին փողոց էին փակում, որպեսզի «Արցախը փրկեն Սերժից», 2018–2020-ին իրենց պետականամետներ էին հռչակել ու մեզ պաթոսախառը ստատուսներով «պետական մտածողություն էին սովորեցնում», պատերազմի ժամանակ «անվերապահորեն աջակցում էին», իսկ 2020-ի նոյեմբերից հետո պապանձվեցին։

Այդ օրերին ինձ թվում էր, թե այնքան ծանր են տանում կորուստը, այնպես են տապակվում մեղքի զգացումից, որ նույնիսկ չեն կարողանում խոսել։

Բայց հետո սկսեցի նկատել, որ իրենց ավտոների վրայից անհետանում են ճիշտ քարտեզի ուրվագծով (մեջը գրած «Մեկ երկիր») և ազգային հերոսներով տիպերը։

Սկսեցին խոսել, որ «պետք է գլուխը կախ գործ անել ամեն մեկն իրենց տեղում» և որ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։

Գլուխը կախ գործ անելն էլ չգիտեմ ոնց բերեց նիկոլական կառավարության տարբեր ճյուղերի հետ իրենց գործնական կապերի վերականգման և նույնիսկ ամրապնդման։

Հիմա, երբ ամեն օրը նոր հարված է բերում Արցախին ու ընդհանրապես Հայաստանին, իրենք ինչ-որ խորը փիլիսոփայական ստատուսներ են խզբզում «էս Տիեզերքում մի բան սխալ է, մոլորակ կանգնիր իջնող կա» գծի մեջ։

* * *
Առաջ էլ գիտեի, որ պոստմոդեռնիզմը ոռի բան է, բայց դե սենց ակնառու տեսնելը լրիվ ուրիշ է, էլի...

Ոչ ազգայնականն ա ազգայնական, ոչ լիբերալը՝ լիբերալ... Ամեն ինչը տնազ ու բալագան է։ Նա, ով առաջ քեզ կհոշոտեր, եթե սխալվեիր Ակնայի փոխարեն Աղդամ ասեիր, հիմա օրուելական լավագույն ավանդույթներին համաձայն իր հիշողությունից ջնջել է և՛ Ակնան, և՛ Աղդամը, և՛ Արցախը։ Վստահ եմ, պետք լինի, Հայաստանն էլ կջնջի։

Երբեմն-երբեմն ՖԲ-ում ինչ-որ գլյուկեր են լինում ու լրահոսումս հայտնվում են այդ մարդկանց գրառումները ինչ-որ զուգահեռ տիեզերքներից, կարդում եմ, խորը նողկանք ապրում ու հետո չեմ կարողանում տեղս գտնել...

Միևնույն է չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդպես հեշտ և արագ «կրոնափոխ» լինել»։