Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից ադրբեջանցիները Արցախից Հայաստան տեղափոխվող հայից առգրավել են նարդի, որի վրա եղել է Արցախի պետական խորհրդանիշ հանդիսացող Մենք ենք մեր սարերը՝ հայտնի Դեդո-բաբոյի հուշարձանը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական ԶԼՄ-ները միջադեպը ներկայացրել են հետևյալ կերպ. «Հերթական դասը հայերին․ կանխվել է անջատողականության քարոզչության հերթական փորձը»։