Այս պահին ընթանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիրգան Խաչատրյան փաստաբանների ասուլիսը։
Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու, խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանություն կատարելու համար։