Ներքին 3 տարի առաջ - 12:15 25-08-2023

ԱՄՆ դեսպանին եմ ներկայացրել Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու սպառնալիքները․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինիի հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հյուրընկալվել եմ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. տիկին Քրիստինա Ալիսոն Քվինին։

Ներկայացրել եմ Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը, անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները։

Խոսելով Արցախում ստեղծված ծանր պայմանների մասին՝ ընդգծել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի․ այն միակ լուծումն է, որ կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում։ Անդրադառնալով Հայաստանի սահմաններում տիրող լարվածությանը՝ իմ անձնական օրինակով պատմել եմ, թե ինչպես ենք կրակոցների տակ անցկացնում գիշերները հայրենի Վարդենիսում։

Տիկին դեսպանին ներկայացրել եմ Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու սպառնալիքները, մասնավորապես, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն «օկուպացրել» ՀՀ Ազգային ժողովը։ Անդրադարձել եմ նաև Հայաստանում քաղբանտարկյալների (օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը) գոյությանն ու մարդու իրավունքների մյուս սպառնալիքներին»,- գրել է պատգամավորը՝ հավելելով, որ հանդիպմանն անդրադարձել է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան