«Հաղթանակ» զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 21:37 22-08-2023

Կան ավելի վատ հանցագործություններ, քան գրքեր այրելը, օրինակ՝ չկարդալը․ Ռեյ Բրեդբերիի ծննդյան օրն է

Ռեյ Բրեդբերին գիտաֆանտաստիկայի ամերիկացի դասական է, աստղի սեփականատեր՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում, Մեծ վարպետի կոչման, Գրքի ազգային մրցանակ հիմնադրամի մեդալի, ԱՄՆ Արվեստի ազգային մեդալի, Էնն Ռեդքլիֆի, Բենջամին Ֆրանկլինի, Ամերիկյան ակադեմիայի, «Գենդալֆ» և «Պրոմեթևս», Պուլիտցերյան մրցանակների դափնեկիր։ Ռեյ Բրեդբերիի անունով են կոչվել աստերոիդ ու խառնարան Մարսի վրա։

Այսօր Ռեյ Բրեդբերիի ծննդյան օրն է։

Ռեյ Դուգլաս Բրեդբերին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 22-ին Իլինոյս նահանգի Վուկեգան քաղաքում։ 1934 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես՝ ապրելու հարազատների մոտ։ Հենց այնտեղ էլ Ռեյն ավարտեց միջնակարգ դպրոցը 1938 թվականին։ Բայց նա չի կարողացել համալսարան ընդունվել ծնողների ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ Ուստի մի քանի տարի աշխատել է որպես թերթավաճառ։ Բայց ապագա գչողը կրթության բացը լրացրել է գրադարաններում անհագ ընթերցանությամբ։



Բրեդբերին սկսել է գրել տասներկու տարեկանում, երբ ստեղծել է Էդգար Բերոուզի «Մարսի մեծ մարտիկի» շարունակությունը, քանի որ նա չէր կարող իրեն թույլ տալ գնել գրքի երկրորդ մասը, ուստի որոշել էր ինքնուրույն մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ շարունակությունում: Իսկ քսան տարեկանում Ռեյն արդեն հարյուր տոկոսով վստահ էր, որ իր հետագա կյանքը պետք է կապված լինի գրականության հետ։

Իր ապագա կնոջն ու ողջ կյանի մեծագույն սիրուն՝ Մարգարեթ (Մեգի) Մակլյուր Բրեդբերին հանդիպել է 1946 թվականին Լոս Անջելեսի գրախանութում, որտեղ նա աշխատում էր: Մեկ տարի անց՝ 1947 թվականին, Մեգին և Ռեյն ամուսնացան, նրանց ամուսնությունը տևեց մինչև 2003 թվականը՝ Մակլուրի մահը։ Առաջին մի քանի տարիների ընթացքում Մեգին քրտնաջան աշխատում էր, որպեսզի Ռեյը կարողանա ստեղծագործել։ Այն ժամանակ գրելը նրան մեծ եկամուտ չէր բերում։ Ընտանիքի ամսական ընդհանուր եկամուտը կազմում էր մոտ 250 դոլար, որի կեսը վաստակում էր Մարգարեթը։ Իր «Մարսյան քրոնիկոն» վեպը ընծայել է կնոջը՝ գրելով․ «Իմ կնոջը՝ Մարգարեթին, անկեղծ սիրով»։



Ռեյ Բրեդբերին տվել է ֆանտաստիկայի հետևյալ սահմանումը. «Գեղարվեստական ​​գրականությունը մեր իրականությունն է՝ հասցված աբսուրդի»: Իր վեպերում Բրեդբերին կանխատեսել և նկարագրել է ժամանակակից կյանքը, ավելի ճիշտ՝ համաշխարհային զանգվածային մշակույթի ոչնչացումը։ Տարիներ անց, պատասխանելով այն հարցին, թե ինչու իր կանխատեսումներից շատերը չիրականացան, գրողը կտրուկ պատասխանեց՝ «Որովհետև մարդիկ ապուշ են»։ Գիտաֆանտաստ գրողի խոսքով՝ ժամանակակից հասարակությունը ցանկանում է զբաղվել սպառմամբ՝ գարեջուր խմելով և հեռուստահաղորդումներ դիտելով։ Նրանք հորինել են շան կոստյումներ, գովազդի մենեջերի պաշտոն և անպետք «այֆոնի նման բաներ»: Բայց հնարավոր էր զարգացնել գիտությունը և ուսումնասիրել տիեզերքը․ կարծում էր Բրեդբերին:

Ռեյ Բրեդբերին մինչև վերջ հավատում էր լավագույնին։ Լինելով արդեն բավականին տարեց մարդ՝ նա ամեն առավոտ սկսում էր աշխատել հաջորդ պատմվածքի կամ պատմվածքի ձեռագրի վրա՝ հավատալով, որ ևս մեկ նոր աշխատանք կերկարացնի իր կյանքը։ Գրքերը լույս էին տեսնում գրեթե ամեն տարի։



79 տարեկանում Բրեդբերին ինսուլտ է տարել, որից հետո կյանքի վերջին տարիներին գամվել է հաշմանդամի սայլակին, սակայն պահպանել է մտքի և հումորի զգացումը։

Իր վերջին հարցազրույցներից մեկում գրողն ասել է. «Գիտեք, իննսուն տարին ամենևին էլ այնքան զիլ չէ, որքան ես կարծում էի նախկինում: Հարյուրը հիանալի է հնչում։ Պարզապես պատկերացրեք աշխարհի բոլոր թերթերի վերնագրերը․ «Բրեդբերին դարձավ հարյուր տարեկան»։ Ինձ անմիջապես ինչ-որ մրցանակ կտային միայն նրա համար, որես դեռ չեմ մեռել»։

Ամենից շատ դիտված

18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան