Ներքին 10 ամիս առաջ - 17:04 06-09-2025

Դաշտն այրելը հողին չի օգնում, սպանում է այն. գյուղատնտես

Աշնանային բերքահավաքից և դաշտերի մաքրման աշխատանքներից հետո Հայաստանում կրկին արձանագրվում են խոզանի և մնացորդային բուսականության վառման դեպքեր։ Թեև՝ տարիներ շարունակ մասնագետներն ահազանգում են դրա վտանգների մասին, գյուղացիների մի մասը շարունակում է դիմել այդ հեշտ, բայց կործանարար մեթոդին։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանը շեշտեց, որ դաշտերը վառելն անթույլատրելի է, երկարաժամկետ լուրջ վնասներ է պատճառում հողի և էկոհամակարգի համար։

«Դաշտերը վառելը բնության նկատմամբ ամենամեծ սխալներից է։ Դա և՛ հողն է դեգրադացնում, և՛ հարակից տարածքների էկոհամակարգին է լրջագույն վնաս հասցնում։ Մարդիկ իրենց գործը հեշտացնելու համար են վառում, բայց պատկերացրեք՝ ինչքան սերմեր, միջատներ ու կենդանիներ են ոչնչանում այդ պահին։ Նույնիսկ տարիներ առաջ Արայի լեռում մի փոքր կրակը վերածվեց մեծ հրդեհի ու ամբողջ լեռը այրվեց։ Սա պետք է լինի շատ լուրջ ահազանգ»,- նշեց նա։

Մնացականյանի խոսքով՝ տարածված է սխալ պատկերացում, թե հողը վառելով, այն պարարտանում է․ «Դա միանգամայն անհիմն կարծիք է։ Բույսերը բնական ճանապարհով քայքայվելով դառնում են օրգանական պարարտանյութ, մինչդեռ այրման արդյունքում մնում է միայն մոխիր, որը հողի համար արժեք չունի»։

Գյուղատնտեսը նաև ընդգծեց, որ այրվող տարածքներում ապրում են թռչուններ, մրջյուններ, մանր կրծողներ և այլ կենդանիներ․ «Այս գործընթացը ոչ միայն ոչնչացնում է կենդանական աշխարհը, այլ նաև խլում է նրանց սննդի աղբյուրները։ Էկոհամակարգը խաթարվում է ամբողջությամբ»։

Մնացականյանն առաջարկում է նաև տուգանել դաշտերը վառողներին․ «Միակ արդյունավետ ճանապարհը խիստ վերահսկողությունն ու տուգանքներն են։ Ոչ մի հորդոր կամ կոչ արդյունք չի տա․ նման քայլի գնացողները պետք է պարտադիր պատժվեն»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին