Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 22-08-2023

Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է։ Օրերս գրել էինք նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու մտադրության մասին, որը կանխել էին հեղինակավոր անձինք, նախկին նախագահները՝ անցած շաբաթվա սկզբին կայացած փակ հանդիպման ժամանակ։ Հանգստյան օրերին Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, հաստատեց մեր լուրերը: Բայց տեղեկություններ հայտնվեցին, որ հրաժարականի թեման փակ չէ` մի խումբ աշխարհազորայիններ` Կարեն Մաթեւոսյանի գլխավորությամբ, որն Արայիկ Հարությունյանի ընկերն է, փորձել են ներխուժել Արցախի խորհրդարան եւ հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից:

Մենք պարզեցինք, որ հրաժարականի լուրի մասին իմանալով՝ Մաթեւոսյանը հինգշաբթի հանդիպել է Արցախի նախագահի հետ, նա հաստատել է, ասել է, որ ոչ մեկն իր կողքին չէ, բոլորն իրեն են մեղադրում եւ այլն, ուստի որոշել է հեռանալ: Մաթեւոսյանն էլ մի խումբ աշխարհազորայինների հետ շտապել է խորհրդարան՝ իր նախագահին պաշտպանելու և հորդորելու պատգամավորներին, ԱԺ ղեկավարներին, որ կանգնեն Հարությունյանի կողքին։ Իսկ երեկ արդեն աշխարհազորայինների ղեկավարը լայվ մտավ եւ արցախցիներին ասաց, թե պատասխանատվություն է ստանձնում՝ աշխարհազորայինների իր խմբով պետության կառավարումը կազմակերպելու եւ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարցում։ Ավելին, Արցախում ստեղծված իրավիճակի համար նա մեղադրեց բոլորին, այդ թվում՝ նախկին նախագահներին և գրեթե սպառնաց` եթե չգան համաձայնության, իրենց հետ գործ կունենան:

Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ Մաթեւոսյանին ուղղորդում են ՀՀ-ից: Այս պահին Փաշինյանին ձեռնտու է Արցախում քաոսն ու անիշխանությունը, իսկ Մաթեւոսյանին ակտիվացրել են, որ ֆորս մաժորի պարագայում իշխանությունը փոխանցեն գոնե Սամվել Բաբայանին: Մեր աղբյուրն ասում է, որ Մաթևոսյանն ու Բաբայանը մտերիմ են, եւ բլոկադայի ժամանակ հենց Մաթեւոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում են

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
19:44 ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է