Ներքին 3 տարի առաջ - 15:00 14-08-2023

Ցորենի գինն իջել է, հացինը՝ մնացել նույնը

Գնիջեցման պատճառը ռուսական ռուբլու կուրսն է, որը բավականին իջել է` հասնելով 3․07-ի։ Եվ անցած տարվա ցորենի մեծ բերքը, այս տարվա արդեն քաղվող ցորենի չափը Ռուսաստանում գերավելցուկ է ստեղծել, դրա համար էլ գները բավականաչափ իջել են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը, ով ասել էր, որ ցորենի մթերման գինն իջել է։

Նրա խոսքով՝ գնիջեցման պատճառներից մեկը նաև այն է, որ լուծվել է Լարսի խնդիրը, քանի որ 10-12 անցակետ է ավելացել։

«Բեռնատարներն արդեն հերթ չեն կանգնում, մեկ օրվա մեջ անցնում են, և բնականաբար գինն իջել է դրա շնորհիվ։ Հայաստանում գարու գինը ավելարցրած արժեքի հարկի հետ միասին հասնում է 76 դրամ, ցորենը՝ 80-85 դրամ և ալրաղացներն էլ մթերում են 80-ից 90 դրամով։ Իջել են նաև մնացած հացահատիկների գները, սակայն, ոնց հասկանում եմ, մեզ մոտ հացի գինը չի իջնում, և դա կարծում եմ արդեն պետական գործառույթ է, թե ինչի՞ չի իջնում հացի գինը»,- նշում է նա։

Գյուղատնտեսն ասաց, որ հացի խանութներից գնումներ կատարող քաղաքացիներից հարցրել է՝ արդյո՞ք հացի գնի նվազում նկատել են, սակայն քաղաքացիներն ասել են, որ հացի գինը նույնն է մնացել։

Մեր հարցին՝ հիշու՞մ է դեպք, որ իջել է և՛ մթերման գինը, և՛ հացի՝ Մնացականյանն ասաց, որ թանկանալը հիշում է, իջնելը՝ ոչ։

«Օրինակ հիշում եմ, որ լավաշ էի առնում, 130 դրամ էր, հետո դարձավ 120։ 10-20 դրամի իջեցում հիշում եմ, բայց վերջին 10 տարիներին ցորենի նման ցածր գին չի եղել։ Անցած տարի այս օրերին մինչև բերքահավաքը գինը հասնում էր 200-ի այս տարի՝ 80-90 դրամ է, և դա ուղղակի չէր կարող հացի գնի վրա չանդրադառնալ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ