Այո, մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
copy image url

Այո, մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան

Ներքին 1 տարի առաջ - 16:35 11-08-2023
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։

Տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հասատատեց անձամբ Ազոյանը։

«Այո մասնակցելու եմ, բայց չեմ ցանկանում հեռախոսով հարցազրույց տալ»,-ասաց դերասանը։

Հարցին՝ հնարավո՞ր է վիդեո տարբերակով հարցազրույց իրականացնել, Ազոյանը բացասական պատասխան տվեց․ «Այս երկու օրը ես վիդեո կնկարահանեմ, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կլինեն»։

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Հովհաննես Ազոյանը ընտրություններին մասնակցելու է Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցության» ցուցակով։

Հիշեցնենք նաև, որ Ազոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականի «հեղափոխությանը», սակայն վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ հիասթափված է ներկա իշխանություններից։

Ամենից շատ դիտված

19:30 Արցախցիների կողքին կանգնելը յուրաքանչյուր հայի պարտքն է․ Անաիս Սարդարյան
21:32 «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի ԲԿ են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ․ shamshyan.com
20:53 Մենք պահանջատեր ենք, քանի որ հայրենիք և սրբություն ենք կորցրել․ արցախցի
13:43 Ավինյանը կպատժվի, Քոչարյանը դեպրեսիայի մեջ է, Պապիկյանի ազաբ բաշու հաջողությունը․ Մամուլ
21:44 Սիրելի հայ ժողովուրդ, մեռնեմ ձեզ, կանգնե՛ք Արցախի կողքին․ Սամվել Եվրիյան
15:08 Կառավարությունը պարտավորություն ունի արցախցիների նկատամբ․ Սաիդա Պողոսյան
21:20 Փաշինյանը հանցագործի մեկն ա․ նա Հայաստանն էլ կհանձնի, ինչպես Արցախը հանձնեց․ Հրայր Ուլուբաբյան
18:38 Վեդիի կամրջի մոտ բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը. վերջինները կողաշրջվել են. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
12:24 Ավիավթարի պատասխանատվությունը դրվել է Sukhoi Superjet 100-ի օդաչուների վրա․ РБК
18:25 Մեր հույսը չպետք է կտրենք․ վերադարձ դեպի Արցախ լինելու է․ արցախցի