Ներքին 2 տարի առաջ - 10:10 08-08-2023

«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին տեսաուղերձում ասաց շարժման համակարգող, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Ես Մայր Հայաստանի արձանի մոտ եմ, որը շատ խորհրդրանշանական վայր է Երեւանի բնակիչների եւ ամբողջ հայության համար։ Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում եւ ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ եւ ուժեղ երկիր կառուցելու հնարավորությունն ունենք։

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության եւ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորություն»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում