Ներքին 3 տարի առաջ - 13:00 10-08-2023

«Վեոլիա Ջուր»-ը որոշել է, որ միայն անոմալ շոգը բավարար չէ

Ամենաշոգ օրերն աչքի ընկան ամռան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել, որ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40 +42 աստիճանի։

Նման անոմալ շոգերի դեպքում խորհուրդ է տրվում շատ ջուր խմել, ինչպես նաև տանից դուրս գալուց պարտադիր ունենալ ջուր։ Սակայն, այս ամենը կարծես թե այդքան էլ չի հետաքրքրում «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Երեկ վերջինս հայտնել էր, որ 12 ժամյա ջրանջատում է իրականացնելու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի հասցեներում։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ ամռան ընթացքում բավականին հաճախակի են եղել ջրանջատումները․

«Սա անմարդկային վերաբերմունք է բնակիչների նկատմամբ։ Մարդիկ շոգին մտնում են տուն, քրտնած ու չեն կարողանում անգամ լողանալ։ Համ ասել են, որ 42+ աստիճան շոգ է լինելու, շատ ջուր խմեք, համ էլ անջատում են, ինչի՞, որ մարդկանց հունից հանե՞ն։ Արդեն հոգնել ենք՝ և՛ ջրանջատումներից, և՛ աղբահանությունից և՛ իշխանության անտարբեր վերաբերմունքից»,- ասաց բնակիչը։

Նա նաև նշեց, որ որոշ ժամանակ առաջ իրենց շենքում, որը բարձրահարկ է, խմելու ջրի խնդիր է եղել։ Վերևի հարկերի բնակարանները մի քանի օր զրկված են եղել խմելու ջրից․

«Շենք բնակիչներով է՛լ համատիրություն ենք դիմել, է՛լ «Վեոլիա Ջուր»։ Ջրի ճնշումն այնքան ցածր էր, որ վերևի հարկերի բնակարանները մեկ շաբաթից ավել ջուր չունեին։ Մի քանի օր անց աշխատակիցները եկան։ Բանից պարզվեց, որ խողովակներից մեկի մեջ խցանում էր եղել՝ պատճառն ինչ-որ տոպրակ էր, թե դա ի՞նչ գործ ուներ խմելու ջրի խողովակի մեջ՝ չգիտենք։ Նման անտարբեր ձևով են աշխատում, դրա համար էլ ջուրը խմում փորացավ ենք կպնում»,-ասաց բնակիչը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ