Ներքին 3 տարի առաջ - 20:01 03-08-2023

Արցախցի 6 երեխաների մայրն օգնություն է ակնկալում

Արցախցի Անուշ Անդրիկյանը 6 երեխաների մայր է, որոնցից ամենափոքրը 7 տարեկան է, մեծը՝ 18։

Oragir.News-ի հետ զրույցում նա պատմեց, որ Արցախում օր օրի ապրելն անտանելի է դառնում։

«Խանութներում ոչինչ չկա, մարդիկ ուժասպառ են լինում։ Հաց էլ չկա, երեկ ամբողջ օրը հերթ եմ կանգնել ու չեմ կարողացել հաց առնել, այսօր կեսօրից հետո փոքր աղջկաս եմ ուղարկել, որ կարողացել է հերթի մեջ մտնել ու հաց գնել։ Մեր տանից ես եմ գնում հացի, սովորաբար հերթը չի հասնում, մինչև հասնում է, ասում են հացը վերջացավ, գնացեք, 3 ժամից կգաք։ Տեսնում եմ՝ չի լինում, փոքր աղջկաս եմ ուղարկում, որ կարողանա առանց հերթի վերցնել։ Երեխա է, փոքր է, իրեն տալիս են։ Երեխաներն էլ չեն դիմում․․․»։

Նա նշեց, որ Ստեփանակերտում շատերն արդեն հրաժարվում են առհասարակ հացի գնալուց։



«Մարդիկ կան, որ ասում են՝ ավելի լավ է հաց չուտեն, քան այս եղանակին ամբողջ օրը հացի հերթ կանգնեն, արևից ու հյուծվելուց մարդիկ ուշագնաց են լինում»։

Կինը պատմեց, որ այսօր օրվա ճաշացանկը գրեթե չի տարբերվել նախորդից։

«Առավոտյան երեխաներին խաշած կարտոֆիլ եմ տվել, ավելի ուշ լոբի եմ խաշելու, առանց աղի, առանց ձեթի ենք ուտելու, ո՛չ լացելու է, ո՛չ ծիծաղելու․․․ Երեխաներն էլ չեն կարողանում պայքարել»։

Նա նաև պատմեց, որ աղջիկներից մեկը առողջական խնդիրներ ունի, Երևանում բուժում է ստացել, չարորակ քաղցկեղ է ունեցել։



«Աղջկաս պետք է բերեմ Երևան, որ շարունակի բուժում ստանալ, այստեղ նրա հիվանդությունը չի բուժվում։ Հերթական ստուգումներին պետք է բերեմ, հիմա պահպանողական փուլում է։ Արդեն չեմ էլ պատկերացնում, թե երբ կկարողանամ նրան Երևան հասցնել։ Մինչդեռ այստեղ արդեն դեղորայք էլ այլևս չկա, չենք կարողանում հայթայթել, ապտեկներում էլ ո՛չ ցավազրկող կա, ո՛չ էլ իր համար անհրաժեշտ դեղամիջոց, իր վիճակն ավելի է վատանում։ Այս իրավիճակում ոչ մի օգնող էլ չունենք, ոչ մի տեղից օգնություն չենք ստանում։ Ամենավատն այն է, որ չգիտենք, թե այս ամենը երբ է ավարտվելու․․․»

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա