Ներքին 5 տարի առաջ - 11:25 02-06-2021

Ամեն օր մոտ 15 արցախցի է դիմում Քաղաքացիների ընդունելության կետը՝ հումանիտար և հոգեբանական օգնություն ստանալու համար

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է գործել Քաղաքացիների ընդունելության կետը և թեժ գիծը՝ հումանիտար և հոգեբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, զբաղվածության և այլ խնդրահարույց հարցերի լուծման նպատակով տեղեկություններ հավաքելու համար: Այդ մասին տեղեկություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ամեն օր մոտ 15 մարդ դիմում է ընդունելությունների կենտրոն՝ օգնություն խնդրելով, այդ թվում՝ զանգահարելով «թեժ գիծ»:

«Ամենասուր խնդիրները մնում են անհայտ կորածների որոնումը, հրետակոծության ժամանակ ավերված տների վերականգնումը, գույքի վերադարձը, ինչպես նաև փախստականներին և ընտանիքի անդամներին կորցրածներին հոգեբանական օգնություն տրամադրելը:

Այդ ամենից բացի, ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները բարեգործական հիմնադրամների անունից պարբերաբար նպատակային մարդասիրական օգնություն են տրամադրում»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ