Ներքին 2 տարի առաջ - 18:58 28-07-2023

ԱՀ դատախազությունը միջազգային ահաբեկչության հատկանիշներով հարուցել է քրեական գործ

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, ԱՀ ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ դատախազությունը:

«Այնուհետև, անտեսելով և չկատարելով ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, որը վերահաստատվել է նույն Դատարանի 06.07.2023թ. որոշմամբ, 2023 թ. հունիսի 15-ից ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով կենսական ապրանքների, դեղորայքի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ 2023 թ. հուլիսի 27-ին ՀՀ-ից ուղարկված շուրջ 400 տոննա մարդասիրական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն՝ այդ կերպ Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպել և իրականացրել է այլ գործողություններ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության հայ բնակչությանը ոչնչացնելուն, որն էլ առաջացրել է Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում մանկահասակ երեխաների մահ, ինչպես նաև մանկածնության խոչընդոտներ և այլ ծանր հետևանքներ:

Նկարագրված դեպքի առթիվ 28.07.2023 թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով (Միջազգային ահաբեկչությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը