Արտաքին 2 տարի առաջ - 16:13 27-07-2023

Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնը անդրադարձել է Արցախում հումանիտար խնդրին և դրա շուրջ ծավալված իրադարձություններին։

Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այս մասին «Թվիթեր»-ում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։

«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ, որ ճգնաժամն էլ ավելի սրվի», - գրել է դեսպանը։