Ուղիղ եթեր
Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
copy image url

Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Արտաքին 1 տարի առաջ - 12:45 16-08-2023
ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է:

«Մեզ շարունակում է խորապես անհանգստացնել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, մասնավորապես՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար։ Մարդասիրական երթևեկության նման դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։ Եվ այսպես, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը», - ասել է նա։

Պատելը նաև նշել է, որ օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում տեղի կունենան թեմայի շուրջ հետագա քննարկումներ:

«Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարամյա հակամարտությունը լուծելու համար, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն, ի վերջո, խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի», - եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:16 Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
21:36 Խոշոր հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
20:55 Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
18:00 Ճիշտ են անում, որ 150 դրամը չեն վճարում, 100-ը լրիվ հերիք էր․ հարցում
18:43 Երևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ
21:19 50%-ից ավելի է վնասը, սաղ բերքը կարկուտը սրբեց, տարավ. Արթիկում փոխհատուցում չեն տվել