Ներքին 3 տարի առաջ - 11:46 17-07-2023

Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ ժողովրդի կողմից իրականացնել իշխանափոխություն ընտրությունների միջոցով. Մանե Թանդիլյան

Արցախում ստեղծված իրավիճակի, Հայաստանի անվտանգության խնդիրների միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։ Այնպես, ինչպես ցանկացած երկրի խնդիրների համար պատասխանատու է երկրի իշխանությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Ցանկացած ներքին, արտաքին մարտահրավեր պետք է դիմակայվի իշխանությունների կողմից։
Հերիք է ամեն ինչում՝ անտարբերության, լռելու, չպայքարելու մեջ մեղադրել ժողովրդին։

Ի՞նչ պետք է անի ժողովուրդը, որ չի անում։ Թերևս աշխարհի ամենաքաղաքականացված, ամենապայքարող ժողովուրդներից մեկն ենք, բայց պետական գործառույթները պատկանում են իշխանությանը։
Հայաստանը պետություն է՝ պետական ինստիտուտներով, պետական պաշտոնյաներով, ովքեր պարտավոր են լուծել երկրի բոլոր խնդիրները։

Ժողովուրդը ունի մեկ անելիք՝ ընտրել իշխանություն և օրենքի շրջանակներում ծայառել հայրենիքին։

Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ ժողովրդի կողմից իրականացնել իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Մնացած ամեն ինչով ժողովրդին զբաղեցնելը երկարացնում է այս իշխանության կյանքը՝ բերելով նորանոր խնդիրներ»։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»