Նախարարի եղբայրը վիճում և հարվածում է պարեկին, վերջինիս գլխարկը գլխից ընկնում է

Ներքին 1 տարի առաջ - 22:48 15-07-2023
Այսօր հերթական միջադեպն է գրանցվել քաղաքացու և պարեկային ծառայողների միջև:

Oragir.News-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է տրամադրել, որտեղ երևում է, որ քաղաքացին չի ենթարկվում պարեկների պահանջներին, գոռում, անգամ հարվածում է նրանցից մեկին, ինչի հետևանքով վերջինս գլխարկն ընկնում է գլխից:

Տեսանյութը մեզ տրամադրած քաղաքացին հայտնեց, որ ոստիկանների հետ վիճող տղամարդը Նիկոլ Փաշինյանի թիմակցի ազգականն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը:

Տեսանյութում երևում է,որ պարեկներին հաջողվում է նրան նստեցնել ոստիկանական մեքենան: