Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:20 15-07-2023

Եթե թանգարանը լավ չի աշխատում, պատասխանատուն կառավարությունն է

Հուլիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ կոնսերվացված հիմնարկից թանգարանը պետք է վերածվի ապրող հիմնարկի։ «Այն թանգարանները, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, մենք այլ որոշումներ կկայացնենք: Կամ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կամ իրավակազմակերպական ձևի հետ կապված որոշումներ կայացնենք, կամ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ եթե կա պետական որևէ մշակութային կամ այլ հիմնարկ, որը լավ չի աշխատում, ուրեմն պատասխանատվության պետք է ենթարկվի գերատեսչությունը կամ ամբողջ կառավարությունը, ոչ թե տվյալ հիմնարկը։

«Դա նշանակում է, որ ճիշտ կառավարման սկբունքներ չեն ներդրված, դա նշանակում է, որ ընթացակարգերը սխալ են և դրա համար պատասխանատու է ոչ թե տվյալ օղակը, ասենք` թանգարանը կամ գրադարանը, այլ պատասխանատու է գերատեսչությունը և ամբողջ կառավարությունը։

Մտածելուց առաջ փակել թանգարան, պետք է վերլուծել՝ ինչու է դա այդպես։ Եթե վերլուծվի, կհասկացվի, որ գերատեսչության աշխատանքի խնդիր կա»,- ասաց Նարինե Թուխիկյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ