«Հայաքվե»-ի նկատմամբ բռնությունների կազմակերպիչն իշխանությունն է․ փաստաբան
copy image url

«Հայաքվե»-ի նկատմամբ բռնությունների կազմակերպիչն իշխանությունն է․ փաստաբան

Ներքին 1 տարի առաջ - 20:30 13-07-2023

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

«Մարտունի և Հրազդան քաղաքներում «Հայաքվե» նախաձեռնության նկատմամբ իրականացված հանցանքը կազմակերված և ուղղորդված են իշխանությունների կողմից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ չնայած, որ Մարտունիում միջադեպը երեկ է գրանցվել, մինչ այս պահը քրեական վարույթ չի նախաձեռնվել․

«Մարտունիի դեպքի վերաբերյալ առ այսօր չունենք քրեական վարույթ նախաձեռնված, համենայնդեպս դրա մասին ոչ մեզ են իրազեկել, ոչ էլ՝ հանրությանը։ Բնականաբար չկան հարուցված քրեական հետապնդումներ, այն դեպքում, երբ կատարողները հայտնի են, դեպքը տեսանկարահանվել է, վկաներ կան, խուլիգանության փաստը կա, այսինքն՝ որևէ դժվարություն այս մասով չկա։

Ավելին՝ դեպքի վայրից հենց ոստիկաններն են ըստ էության ձերբակալել այդ հանցանքը կատարողներին։ Հանցանքը կատարողներին բերման են ենթարկել ոստիկանություն, հետո բանավոր զրույցում մեզ ասում են, որ բացատրական աշխատանքներ կատարելուց հետո բաց են թողել։ Այնինչ՝ քրեադատավարական որոշակի գործողություններ պետք է կատարվեին այդ անձանց նկատմամբ, որովհետև հենց հանցանքի վայրից են բերման ենթարկվել։

Մի հայտնի օրինակ բերեմ, որպեսզի հասարակության համար էլ ակնառու լինի։ Ազգային ժողովում պատգամավոր Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպը միանգամից որակվեց որպես խուլիգանություն, միանգամից քրեադատավարական ամբողջ գործիքակազմը կիրառվեց նրա նկատմամբ, իսկ այս պարագայում, երբ հանրության աչքի առաջ՝ քաղաքապետարանի դիմաց, «Հայաքվե»-ի աշխատանքները կատարող, ինչպես նաև ստորագրող անձանց նկատմամբ իրականացվել է բռնություն, որն ուղեկցվել է հայհոյանքներով, հասարակության նկատմամաբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորմամբ, այս պարագայում քրեադատավարական գործիքակազմը չի կիրառվում։ Այս տարբերակված մոտեցումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են։ Սա հստակ ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից, կազմակերպված գործընթաց է «Հայաքվե» նախաձեռնության դեմ»։

Թե ի՞նչ են պատրաստվում անել, որպեսզի հանցանք կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեն, փաստաբանն ասաց․

«Որպես փաստաբան իմ ունեցած գործիքակազմի շրջանակներում օժանադակելու եմ նախաձեռնությանը՝ հանցագործության մասին հաղորդման պատրաստման և ներկայացման տեսքով և այս գործընթացում «Հայաքվե» նախաձեռնությանը ներկայացնելու առաքելությանը։

Սա ոչ թե «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպիչների դեմ իրականացված հանցագործություն է, այլ ժողովրդի, որովհետև այս գործընթացը ժողովրդի իշխանության ուղիղ իրացման դրսևորում է համաձայն մեր Սահմանադրության։ Ժողովուրդը Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և այդ օրենսդրական նախաձեռնությունն իշխանությունների կողմից բիրտ եղանակներով ճնշվում է։ Այսինքն՝ իշխանությունները խոչընդոտում են ժողովրդին իրենց ուղիղ իշխանությունն իրացնելու գործընթացում․․․

Գևորգ Էմին-Տերյանի «Տոնածառի» գործն ինձ համար դարձել է ամենաուժեղ համեմատական գործը։ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել այն բանի համար, որ նա սարկաստիկ գրառում էր արել, ասելով, որ ի նշան բողոքի պետք է վառել հրապարակի տոնածառը։ Ժամեր անց նրա նկատմամաբ իրականացվում են քրեադատավարական գործողություններ, կիրառվում է խափանման միջոց՝ բացակայելու արգելք, իսկ այս պարագայում, հստակ խուլիգանությունից հետո որևէ անձ որևէ հարկադրանքի չի ենթարկվել»։

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն