Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:17 21-11-2021

Ֆրանսիայում բողոքի ալիք է բարձրացել կանանց նկատմամբ բռնությունների դեմ

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կանանց նկատմամբ բռնության։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 21-ին, հայտնում է Deutsche Welle-ն։

Ակտիվիստները դուրս են եկել Փարիզի և այլ քաղաքների փողոցներ՝ «Վերջ սեքսիզմին և սեռական բռնությանը», «Վերջ ֆեմիցիդին» և այլն պաստառներով։

Ինչպես հիշեցրել են ակցիաների կազմակերպիչները, 2021 թվականի սկզբից Ֆրանսիայում առնվազն հարյուր կին սպանվել է իրենց ներկայիս կամ նախկին զուգընկերների կողմից։ Ֆրանսիայում մոտ երեք օրը մեկ կին է սպանվում իր զուգընկերոջ կողմից։

Ցուցարարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և կառավարությանը կոչ են արել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համար ծախսերը ներկայիս 360 միլիոն եվրոյից հասցնել մեկ միլիարդ եվրոյի։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի